Եվրոպայի Կենտրոնական բանկի կայքը դարձել է հաքերների թիրախ

25.07.2014 | 11:50 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Եվրոպայի Կենտրոնական բանկի (ԵԿԲ) կայքը հարձակման է ենթարկվել հաքերների կողմից:

ԵԿԲ կայքում տարածած հաղորդագրության համաձայն, գողացվել են էլեկտրոնային հասցեներ եւ կայքում գրանցված օգտատերերի այլ կոնտակտային տվյալներ, որոնք օգտագործվում էին բանկի իրադարձություններին մասնակցության հրավերներ ուղարկելու համար:

Բանկի ներքին համակարգչային ցանցը եւ այն տվյալները, որոնք կարող են ազդեցություն գործել շուկայի վրա, վտանգված չեն, քանի որ ֆիզիկապես անջատված են ԵԿԲ-ի` ինտերնետին միացված ցանցից:

Lenta.ru-ի փոխանցմամբ, չնայած այն հանգամանքին, որ գողացված տվյալները պահվել են հիմնականում կոդավորված տեսքով, այնուամենայնիվ, որոշակի տեղեկատվություն կարող էր հասանելի լինել ընթերցման համար:

ԵԿԲ-ն հաղորդել է, որ կշարունակի տվյալների պաշտպանության համար առավելագույն ջանքեր գործադրել: Կատարվածի հետաքննությամբ զբաղվում է գերմանական ոստիկանությունը:


Դիտում՝ 3544

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW