ՀՀ կառավարության որոշմամբ, 3 տարով հետաձգվել է «ԳՐԻՆՀԱՈՒԶ» ՍՊԸ-ի կողմից ԱԱՀ-ի վճարման ժամկետը:Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն կառավարության նիստում այսօր ասել է, որ ներդրումային ծրագրի շրջանակներում «ԳՐԻՆՀԱՈՒԶ»-ը նախատեսում է Արմավիրի մարզում կառուցել 30 հա ջերմոցային տնտեսություն` հագեցնելով այն տվյալ բնագավառում առկա ժամանակակից սարքավորումներով: Այս նպատակով ընկերությունը նախատեսում է շուրջ 8,1 մլրդ դրամի չափով ներդրումներ իրականացնել:«Ներդրումների շնորհիվ հնարավոր կլինի ներդնել ֆրանսիական եւ հոլանդական արտադրության ժամանակակից սարքավորումներ, ինչի շնորհիվ ընկերությունը նախատեսում է արտադրել տարեկան շուրջ 1,72 մլրդ դրամի արտադրանք (2015թ.), որի գերակշիռ մասը կարտահանվի ԱՊՀ եւ ԵՄ»,- ասել է նախարարը:Կարեն Ճշմարիտյանը հավելել է, որ ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 65 աշխատատեղ, միջին աշխատավարձը կկազմի 2015թ.՝ 125 հազար դրամ, 2016թ.՝ 130 հազար դրամ, իսկ 2017թ.՝ 135 հազար դրամ: Tweet Դիտում՝ 4674