ԱԶՍԲ-ն առաջիկա 4 տարիներին կկառավարի թուրք բանկիր

16.07.2014 | 16:30 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Առեւտրի եւ Զարգացման Սեւծովյան Բանկի (ԱԶՍԲ) նոր նախագահ է նշանակվել թուրք բանկիր Իհսան Ուգուր Դելիկանլին (Ihsan Uğur Delikanli): Նա այդ պաշտոնում կփոխարինի Անդրեյ Կոնդակովին, ով կառավարում էր բանկը 2010թ. հուլիսից:

Ինչպես Banks.am-ին հայտնել են ԱԶՍԲ-ի մամուլի ծառայությունում, նշանակումը կատարվել է Բանկի կառավարիչների խորհրդի կողմից՝ 4 տարի ժամկետով:

Դելիկանլին տարբեր ժամանակահատվածներում զբաղեցրել է ղեկավար պաշտոններ Թուրքիայի ֆինանսաբանկային ոլորտում:

2012 թ-ից  եղել է Aktif թուրքական ներդրումային բանկի գործադիր փոխնախագահ, 2009-2012թթ. Բանկային վերահսկողության բազելյան կոմիտեում ներկայացրել է Թուրքիան: 

Առեւտրի եւ Զարգացման Սեւծովյան Բանկի նախկին նախագահ Անդրեյ Կոնդակովի վերջերս Banks.am-ին տված հարցազրույցը հասանելի է  այստեղ:

Դիտում՝ 4845

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW