Առէկսիմբանկը ֆինանսական օգնություն է տրամադրել քեսաբահայերին

15.07.2014 | 12:27 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Սփյուռքահայերին աջակցության ծրագրի շրջանակներում Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը նախաձեռնել է օգնել քեսաբահայ երեք ընտանիքների, որոնց համար բանկում բացվել են հաշիվներ եւ 6 ամսվա ընթացքում դրանց վրա շարունակաբար փոխանցելու է ֆինանսական օժանդակություն:

Ինչպես հայտնել են բանկում, տրամադրվել են նաեւ վճարային քարտեր` առանց չնվազող մնացորդի եւ տարեկան սպասարկման միջնորդավճարի գանձման:  

«Բանկի ուշադրության կենտրոնում շարունակում են որպես առաջնահերթություն մնալ մեր սփյուռքահայ հայրենակիցների հիմնախնդիրները: Սփյուռքահայերին աջակցության ծրագրի շրջանակներում բանկն արդեն իսկ ֆինանսավորել է Հայաստան ամառային հանգստի ժամանող սիրիահայ երեխաների տրանսպորտային ծախսերը», - նշված է հաղորդագրության մեջ:

Դիտում՝ 3495

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW