Տուգանվել է «Ցարիցինո» Մսամթերքի կոմբինատ» ընկերությունը

09.07.2014 | 14:49 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) ուսումնասիրությունների արդյունքում անբարեխիղճ մրցակցության դրսեւորման դեպք է բացահայտվել պարենային ապրանքների շուկայում:

Մասնավորապես, «Ցարիցինո» Մսամթերքի կոմբինատ» ընկերությունը հետեւյալ բովանդակությամբ գովազդ է հրապարակել. «Միայն տեղական հումքից եւ բնական բաղադրիչներից: «Ցարսկի պրոդուկտ». թարմ տեղական հումք, բնական բաղադրիչներից»:

Ինչպես հայտնել են  ՏՄՊՊՀ-ում, սպառողների կողմից ստացված դժգոհությունների հիման վրա Հանձնաժողովը դիմել է վերոնշյալ ընկերությանը՝ պահանջելով ներկայացնել տեղեկատվություն՝ մսամթերքի արտադրության ինքնարժեքը ձեւավորող բաղադրիչների եւ իրացման գների վերաբերյալ, ինչպես նաեւ հումքի ձեռքբերումները հիմնավորող համապատասխան փաստաթղթեր: Ներկայացված տեղեկատվության ուսումնասիրությունից պարզվել է, որ վերոնշյալ գովազդը չի համապատասխանում իրականությանը: Ձեռքբերման փաստաթղթերով չի հիմնավորվել, որ հումքը հանդիսանում է տեղական արտադրության:

Հաշվի առնելով օրենքով սահմանված մի շարք չափորոշիչներ` ՏՄՊՊՀ նիստում կայացվել է  որոշում՝ հասույթի 1 տոկոսի չափով տուգանել «Ցարիցինո» Մսամթերքի կոմբինատ» ընկերությունը եւ հանձնարարել անմիջապես վերացնել խախտումը՝ փոխելով արտադրանքի պիտակները:

«Հանձնաժողովը տնտեսվարողներին բազմիցս հորդորել է զերծ մնալ նման գործելաոճից, ապրանքի վերաբերյալ սպառողին տրամադրել միայն հավաստի և ամբողջական տեղեկատվություն»,- նշված է հաղորդագրության մեջ:  

Դիտում՝ 2359
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW