Հաստատվել է 2015-2017 պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը

03.07.2014 | 14:56 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է 2015-2017թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը:

Ներկայացնելով ծրագիրը` ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն ասել է, որ 2015-ին ՀՆԱ իրական աճի ցուցանիշը դրսեւորելու է աճի միտում` 5-5,7%:

Ծրագրի համաձայն, ՀՆԱ նկատմամբ պետական բյուջեի եկամուտների հարաբերության ցուցանիշը 2015-2017-ին կտատանվի 24,13-24,34 %-ի սահմաններում, իսկ ներքին ռեսուրսների հաշվին ձեւավորվող եկամուտների դեպքում` 23,2-ից 23,7%-ում: Նույն ժամանակահատվածում հարկային եկամուտներ-ՀՆԱ հարաբերակցությունը դրսեւորելու է աճի միտում` 23,4 %-ից հասնելով 23,84%-ի, իսկ պետական բյուջեի դեֆիցիտի` ՀՆԱ-ի նկատմամբ հարաբերակցության ցուցանիշը հաշվետու ժամանակահատվածում պահպանվելու է 2-1,8% նվազման միտում:

«Հիմք ընդունելով պետական բյուջեի մուտքերի 2015-2017թթ. կանխատեսումային ծավալները, ծրագրվում է պետական բյուջեի ծախսային տարեկան մակարդակն այդ ժամանակահատվածի համար պահպանել ՀՆԱ-ից 26,4%-ի սահմաններում», - ասել է ֆինանսների նախարարը:

Նա նշել է, որ ծախսերի ծրագրավորումն իրականացվել է հիմք ընդունելով ՀՀ կառավարության հիմնական գերակայությունը, որում մեծ դեր է ունեցել աշխատավարձերի եւ կենսաթոշակների չափերի բարձրացման քաղաքականությունը. «Այդ նպատակով լրացուցիչ ծախսերի միջին տարեկան աճը կկազմի 73, 3 մլրդ դրամ», - ասել է նախարարը:

Անդրադառնալով եկամուտներին` Գագիկ Խաչատրյանը նշել է, որ 2015-ի պետական բյուջեի եկամուտների կանխատեսվող հիմնական գումարը 1 տրիլիոն 228 մլրդ դրամ է կամ ՀՆԱ-ի 24,34%-ը, որը 8,1%-ով ավել կլինի 2014-ի համար հաստատված մակարդակի համեմատ: Եկամուտների աճը պայմանավորված է հարկային եկամուտների 75 մլրդ դրամ աճով: 2016-ի եկամուտների կանխատեսվող գումարը 1 տրիլիոն 333 մլրդ դրամ է կամ ՀՆԱ-ի 24,13 %-ը, որը 8,6%-ով ավել կլինի նախորդ տարվա համեմատ: Աճն այս դեպքում պայմանավորված է լինելու պաշտոնական դրամաշնորհների եւ այլ եկամուտների մուտքերով, ինչպես նաեւ հարկային եկամուտների 128 մլրդ դրամ կանխատեսվող աճով:

Դիտում՝ 2190
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW