«Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ն այսօր հայտնել է, որ 2014թ. առաջին կիսամյակում օդային փոխադրումների ոլորտում արձանագրվել է ուղեւորների թվի եւ չվերթերի ավելի քան 25 % աճ: «Սա ՀՀ կառավարության կողմից հայտարարված «բաց երկնքի» քաղաքականության արդյունք է», - ասված է հաղորդագրության մեջ:2014թ. հունիսին, 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ «Զվարթնոցում» ուղեւորահոսքն ավելացել է 43 տոկոսով՝ կազմելով 208 408 ուղեւոր:2014թ. հունիսին կատարվել է 1995 չվերթ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1405 չվերթի համեմատ:2013թ. հունիսին դեպի «Զվարթնոց» կանոնավոր չվերթեր իրականացնում էին 27 ավիաընկերություններ, այժմ դրանց թիվը 33 է: Այսօրվանից «Զվարթնոցից» շաբաթական 4 անգամ չվերթներ կիրականացնի նաեւ Etihad ավիաուղիները: Tweet Դիտում՝ 4148