Թողարկվել է ֆուտբոլի աշխարհի առաջնության նոր արծաթե հուշադրամը

01.07.2014 | 10:09 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Թողարկվել է ֆուտբոլի աշխարհի առաջնության նոր արծաթե հուշադրամը:

Հուշադրամի դարձերեսին 2014 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության 32 մասնակից երկրների անվանումներն ու դրոշներն են, կենտրոնում «2014 FIFA WORLD CUP» մակագրությունն է:

Հուշադրամի անվանական արժեքը 100 դրամ է, մետաղը եւ հարգը`արծաթ 925, քաշը` 20 գ, տրամագիծը` 38,60 մմ, որակը` պրուֆ, դրամաշուրթը` ատամնավոր, տպաքանակը` մինչեւ 5 000 հատ: Այն հատվել է Գերմանիայի «Geiger Edelmetalle» դրամահատարանում:    

Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որից ներքեւ անվանական արժեքի մակագրությունն է՝ 100 ԴՐԱՄ.DRAM, ինչպես նաեւ թողարկման տարեթիվը:

Ստորին ձախ հատվածում հուշադրամը հատող ընկերության դրոշմակնիքն է, իսկ եզրաշուրթի շրջագծով հայերեն եւ անգլերեն լեզուներով մակագրված են ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ եւ REPUBLIC OF ARMENIA:

Դիտում՝ 1948

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW