Վարչապետի մոտ քննարկվել են «կուտակային» օրենքի փոփոխությունները

16.06.2014 | 09:06 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հունիսի 14-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրավիրել էր խորհրդակցություն՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ, որին մասնակցել են ԱԺ ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ եւ ՀՅԴ խմբակցությունների ներկայացուցիչները:

Հանդիպման ժամանակ քննարկվել են «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունները, որոնք ուղղված են լինելու Սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 2-ի որոշման իրագործմանը:

«Հովիկ Աբրահամյանը պատրաստակամություն է հայտնել շարունակել նման ձեւաչափով քննարկումները՝ համակարգում առկա խնդիրներին համապարփակ լուծում տալու եւ կենսաթոշակային բարեփոխումները կյանքի կոչելու համար», - հաղորդել է կառավարության մամուլի ծառայությունը:

Դիտում՝ 1758

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW