Անելիք Բանկը սահմանել է տարեկան 12% տոկոսադրույք`պետական աջակցության հաշվի (ընտանեկան դրամագլուխ) հաշվետերերի համար: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ կնքված պայմանգրի համաձայն, բանկը կիրականացնի երեխայի ծննդյան միանվագ նպաստի անկանխիկ վճարում, պետական աջակցության հաշվի բացում եւ սպասարկում:Սպասարկվելով Անելիք Բանկում` հաշվետերերը հնարավորություն կունենան կուտակել պետական աջակցության իրենց միջոցները եւ տնօրինել դրանք 18 տարին լրանալուց հետո: Մինչ հաշվետիրոջ 18 տարին լրանալն ընտանեկան դրամագլուխը կարող է օգտագործվել հիփոթեքային վճարների, ապահովագրական եւ ուսման ծախսերի դեպքում:«Ցանկանում եմ հիշեցնել, որ պետական աջակցության հաշվին փոխանցվում են 2014թ. հունվարի 1-ին եւ դրանից հետո ընտանիքում ծնված 3-րդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող միանվագ նպաստի ընտանեկան դրամագլխին ուղղվող միջոցները: Հաշիվ բացելու համար հրավիրում ենք բոլոր շահառուներին մոտենալ Անելիք Բանկի ցանկացած մասնաճյուղ կամ Գլխամասային գրասենյակ»,- ասել է «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի վարչության նախագահի տեղակալ–բիզնեսի զարգացման գծով տնօրեն Հայկ Մկրտչյանը՝ ավելացնելով, որ հաշիվների բացումը եւ սպասարկումն անվճար է: Tweet Դիտում՝ 1996