ՀԿԵ-ն հունիսի 15-ից կմեկնարկի Երեւան-Բաթումի-Երեւան երթուղին

10.06.2014 | 12:41 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հունիսի 15-ին կմեկնարկի Երեւան-Բաթումի-Երեւան երթուղում գործող «Արմենիա» գնացքի աշխատանքնը:

Այս մասին այսօր ասել է Հարավկովկասյան երկաթուղու (ՀԿԵ) գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը` հիշեցնելով, որ 2014-ի ապրիլ ամսին ԱՊՀ երկրների երկաթուղային տրանսպորտի խորհրդի տնօրինությունը ՀԵԿ Երեւան-Բաթումի գնացքին շնորհել է «Ֆիրմային» կարգ եւ «Արմենիա» անվանումը:

Նրա փոխանցմամբ, նախքան սեզոնի բացումը կատարվել են համապատասխան նախապատրաստական ու վերազինման աշխատանքները, որի արդյունքում նախատեսվում է  2014-ի ընթացում ընդլայնել Երեւան-Բաթումի-Երեւան երթուղու ուղեւորների համար մատուցվող ծառայությունների շրջանակը:

«Դեռ 2013-ին գնացքի կուպեներում եւ ննջավագոններում ներդրված Wi-Fi կապն այս տարի կգործի նաեւ բարձր հարմարավետության կուպեներում, կտարբերակվեն պլացքարտի անկյունային եւ սովորական տեղերի գները»,-ասել է Հարավկովկասյան երկաթուղու գլխավոր տնօրենը:  

Նա նկատել է, որ 2009-2013-ին գնացքի չվերթի տեւողությունը կրճատվել է 6 ժամով, 21,5 ժամից հասցնելով 15 ժամ 45 րոպեի:  Վրացական կողմի հետ ունեցած պայմանավորվածության համաձայն, չվերթի տեւողության եւ ուղեւորների հարմարավետության համար մաքսային եւ սահմանային գործընթացները կատարվում են հենց գնացքում:

«2013-ի արդյունքներով միջազգային ուղեւորափոխադրումների ծավալը 2008-ի համեմատ աճել է 219 %-ով կամ 60 հազար ուղեւորով»,-ասել է նա:

ՀԿԵ-ում գործում է միջազգային գնացքների տոմսերի վաճառքի ավտոմատացված համակարգ, ինչի արդյունքում մեկ տոմսի ձեւակերպումը տեւում է 2 րոպե: Միջազգային գնացքների տոմսերը կաճառվում են նաեւ օնլայն` կայքի միջոցով: Հարավկովկասյան երկաթուղու գլխավոր տնօրենի փոխանցմամբ, այս տարի արդեն օնլայն վաճառված տոմսերի վաճառքի ցուցանիշը բարձր է նախորդ տարվանից:

Անդրադառնալով գներին` նա նշել է, որ երեք տարի գնային քաղաքականության մեջ փոփոխություն չի եղել, դրանք հիմնականում կախված են վագոնի եւ մատուցվող ծառայությունների տեսակից: Գները սկսում են 11.000 դրամից եւ հասնում են մինչեւ 26.000 դրամի:

Խոսելով Գյումրի-Կարս երկաթգծի հնարավոր շահագործման մասին` Վիկտոր Ռեբեցը նկատել է, որ այն իր ենթակառուցվածքով պատրաստ է շահագործման, սակայն Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ սահմանը փակ է:

Վիկտոր Ռեբեցն ասել է, որ քաղաքական կամք է պետք է նաեւ աբխազական երկաթգծի միջոցով Հայաստանից միջազգային ուղեւորափոխադրումներ իրականացնելու համար` նկատելով, որ աբխազական երկաթգիծը դեռ պատրաստ չէ շահագործման:

Դիտում՝ 2195
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW