ԵԿԲ-ն հիմնական տոկոսադրույքը բացասական է դարձրել

06.06.2014 | 09:48 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Եվրոպական կենտրոնական բանկը (ԵԿԲ) վերաֆինանսավորման հիմնական տոկոսադրույքը եվրոյի գոտում տարեկան 0.25%-ից իջեցրել է մինչեւ 0.15% (պատմական մինիմում):   

Բացի այդ, ԵԿԲ-ն overnight ավանդների տոկոսադրույքը զրոյից իջեցրել է -0.1%: Սա առաջին անգամն է, երբ առաջատար կենտրոնական բանկերից մեկը սահմանում է բացասական տոկոսադրույք, գրում է ՌԲԿ Daily-ն:  

Խոսքն այն տոկոսադրույքի մասին է, որով բանկերը ազատ պահուստները պահում են ԵԿԲ-ում օրերի կտրվածքով: ԵԿԲ-ի որոշումն, ըստ էության, նշանակում է, որ այսուհետ բանկերը վճարելու են կենտրոնական բանկում իրենց միջոցների պահպանման համար: Այլ կերպ ասած, դա տուգանք է չաշխատող լիկվիդայնության համար, կամ հարկ «մեռած» գումարների դիմաց:   

Ավանդների տոկոսադրույքը գտնվում էր զրոյական մակարդակում 2012թ. հուլիսից, ինչը ԵԿԲ-ին թույլ էր տալիս խթանել բանկերի վարկային եւ ներդրումային ակտիվությունը եվրոգոտում: Այնուամենայնիվ, նույնիսկ զրոյական տոկոսադրույքի պարագայում բանկերը շարունակում էին ավելցուկային պահուստների մի մասը տեղակայել ԵԿԲ-ի ոչ ռիսկային հաշիվներում. հուլիսի 4-ի դրությամբ այդ ավանդների ծավալը կազմում էր 33 մլրդ եվրո:  

Իջեցնելով տոկոսադրույքը` ԵԿԲ-ն փորձում է բանկերին մղել ավելի ակտիվ վարկավորման եւ ավելացնել գումարների շրջանառությունը եվրոգոտում:

Դիտում՝ 5691

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW