Սամվել Ճզմաչյան. «ԲՏԱ Բանկի եւ մի քանի այլ բանկերի կապիտալը կլրացվի»

05.06.2014 | 18:42 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Համոզված եմ, որ մոտակա տարիներին Հայաստանում բանկ չի փակվելու»,- այսօր ասել է ՀՀ բանկերի միության նախագահ Սամվել Ճզմաչյանը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, անդրադառնալով մտահոգությանը, որ Բազել III-ի սահմանած կապիտալի համարժեքության ցուցանիշը որոշ փոքր բանկերին կարող է կանգնեցնել խնդրի առջեւ, նա նկատել է, որ փոքր բանկը հարաբերական հասկացություն է.

«Օրինակ` ԲՏԱ-ի եւ մի քանի այլ բանկերի դեպքում ես ունեմ տեղեկություններ, որ շուտով կապիտալի համալրում կլինի, իսկ սեփականատերերը կփոխվեն»,- ասել է նա:

Հարցին, թե ի՞նչ է սպասվում Հայբիզնեսբանկի պարագայում, Սամվել Ճզմաչյանը նկատել է, որ «առավել եւս Հայբիզնեսբանկում վերջին շրջանում լուրջ դրական ֆինանսական փոփոխություններ են նկատվում: Բոլոր բանկերում կան դժվարություններ չվերադարձված վարկերի տեսքով, սակայն դրանք 99%-ով ապահովված են գրավներով, որոնք ուշ թե շուտ կլրացնեն բացը»:

Անդրադառնալով 2015 թ-ից ուժի մեջ մտնող Բազել III-ի լիկվիդայնության ծածկույթի 60% գործակցի համարժեքությանը ՀՀ-ում գործող բանկերի ներկայիս կարողությունների հետ՝ նա նշել է, որ «արդեն իսկ ունենք բանկեր, որոնք ապահովում են այդ աստիճանը»:

Սամվել Ճզմաչյան. «ԲՏԱ Բանկի եւ մի քանի այլ բանկերի կապիտալը կլրացվի»

 

«Համոզված եմ, որ մոտակա տարիներին Հայաստանում բանկ չի փակվելու»,- այսօր ասել է ՀՀ բանկերի միության նախագահ Սամվել Ճզմաչյանը:

 

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, անդրադառնալով մտահոգությանը, որ Բազել III-ի սահմանած կապիտալի համարժեքության ցուցանիշը որոշ փոքր բանկերին կարող է կանգնեցնել խնդրի առջեւ, նա նկատել է, որ փոքր բանկը հարաբերական հասկացություն է.

 

«Օրինակ` ԲՏԱ-ի եւ մի քանի այլ բանկերի դեպքում ես ունեմ տեղեկություններ, որ շուտով կապիտալի համալրում կլինի, իսկ սեփականատերերը կփոխվեն»,- ասել է նա:

 

Հարցին, թե ի՞նչ է սպասում Հայբիզնեսբանկի պարագայում, Սամվել Ճզմաչյանը նկատել է, որ «առավել եւս Հայբիզնեսբանկում վերջին շրջանում լուրջ դրական ֆինանսական փոփոխություններ են նկատվում: Բոլոր բանկերում կան դժվարություններ չվերադարձված վարկերի տեսքով, սակայն դրանք 99%-ով ապահովված են գրավներով, որոնք ուշ թե շուտ կլրացնեն բացը»:

 

Անդրադառնալով 2015 թ-ից ուժի մեջ մտնող Բազել III-ի լիկվիդայնության ծածկույթի 60% գործակցի համարժեքությանը ՀՀ-ում գործող բանկերի ներկայիս կարողությունների հետ՝ նա նշել է, որ «արդեն իսկ ունենք բանկեր, որոնք ապահովում են այդ աստիճանը»:

 

 

Դիտում՝ 7512
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW