Առէկսիմբանկը մտադիր է ավելացնել սպառողական վարկավորման ծավալը

02.06.2014 | 12:00 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2014թ. ընթացքում Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը մտադիր է ակտիվացնել սպառողական վարկավորումը` մանրածախ պորտֆելում հասցնելով այն մինչեւ 17,6 մլրդ դրամի:

«Հայաստանյան բանկերը սկսել են դիտարկել սպառողական վարկավորման դիվերսիֆիկացումը որպես ռիսկերի նվազեցման եւ եկամուտների ստացման միջոց, ինչն իր հերթին հանգեցրեց շուկայում մրցակցության թեժացմանն ու, հետեւաբար, շուկայում նոր բանկային պրոդուկտների եւ առաջարկների պահանջարկի ձեւավորմանը»,- նշել է «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ Վարկավորման եւ ներդրումների վարչության պետ Գեւորգ Պետրոսյանը:

«Ներկայիս սպառողական վարկավորման շուկայում բանկերի կողմից առաջարկվող պրոդուկտներն իրարից շատ չեն տարբերվում: Հիմնականում բանկերը մրցում են վարկերի տրամադրման ժամկետներով, վարկավորման գործընթացի ավտոմատացմամբ, ինչպես նաեւ հաճախորդից պահանջվող փաստաթղթերի կրճատմամբ: Մեր բանկը մշտապես բարելավում է վարկավորման պայմանները` ձգտելով առավելագույնս հեշտացնել վարկերի ձևակերպման եւ տրամադրման գործընթացը»,- եզրափակել է Գեւորգ Պետրոսյանը:

Դիտում՝ 3055
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW