«ՖԻՆՔԱ» Ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ-ն Արմավիր քաղաքում պաշտոնապես բացել է «Արմավիր» մասնաճյուղի նոր, վերանորոգված մասնաշենքը: «Ողջ Հայաստանում, առավելապես մարզերում ներկայանալը «ՖԻՆՔԱ» ՈւՎԿ-ի զարգացման ռազմավարության կարեւոր տարրերից է: Ընդ որում, անկախ մասնաճյուղերի տեղակայումից, կազմակերպության բոլոր մասնաճյուղերը ներկայացվում են ՖԻՆՔԱ ցանցի չափանիշներին համապատասխան` ապահովելով հարմարավետություն եւ հաճախորդներին որակյալ ծառայություներ մատուցելու համար անհրաժեշտ տեխնիկական պայմաններ»,- նշված է հաղորդագրության մեջ: Կազմակերպության գլխավոր տնօրեն Հրաչյա Թոխմախյանն իր ողջունի խոսքում նշել է, որ ընկերությունը, հավատարիմ մնալով իր առաքելությանը, շարունակաբար ընդլայնում է մասնաճյուղերի ցանցը, «որով էլ ավելի հասանելի է դառնում իր հաճախորդներին, իսկ ՖԻՆՔԱ բրենդին համապատասխան կահավորված, ժամանակակից տեխնոլոգիաներով վերազինված մասնաճյուղերում աշխատող բարձրակարգ մասնագետները ջանք չեն խնայում, որպեսզի էլ ավելի որակով ծառայություններ մատուցեն հաճախորդներին»:Հրաչյա Թոխմախյանի փոխանցմամբ, կազմակերպությունը փորձում է առավելագույնս բավարարել հաճախորդների ֆինանսական կարիքները`առաջարկելով տարատեսակ ֆինանսական ծառայություններ: «Իսկ որպես պատասխանատու վարկատու, «ՖԻՆՔԱ» ՈւՎԿ-ն նաեւ հոգ է տանում, որպեսզի դժբախտ պատահարների դեպքում չմարված վարկային պարտավորությունները չփոխանցվեն իր հաճախորդների ժառանգներին: Վարկառուների պարտքի անվճար ապահովագրության ծառայությունը ՖԻՆՔԱ-ի կողմից Հայաստանի վարկային շուկայում առաջարկվող բացառիկ ծառայություն է` կազմակերպության բոլոր ներկա եւ նոր վարկառուների համար»,- եզրափակել է կազմակերպության ղեկավարը: Tweet Դիտում՝ 6752