Արթուր Ջավադյանը վերընտրվել է ԿԲ նախագահ

20.05.2014 | 15:21 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ Ազգային ժողովում այսօր կայացած գաղտնի քվեարկության ժամանակ  ձայների 77 կողմ, 2 դեմ հարաբերականությամբ Կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ է վերընտրվել Արթուր Ջավադյանը:

ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանի փոխանցմամբ, ԿԲ նախագահի ընտրության քվեարկությանը 131 պատգամավորներից մասնակցել են 79-ը։ Անվավեր քվե չի գրանցվել։

Օրենքով սահմանված կարգով, ԿԲ նախագահը կպաշտոնավարի 6 տարի: Քվեաթերթիկում ընդգրկված էր մեկ թեկնածու` Արթուր Ջավադյանը:

ՀՀ Սահմանադրության համաձայն, ԿԲ նախագահին ՀՀ նախագահի առաջարկով ընտրում է Ազգային ժողովը: Մեդիամաքս-ը հիշեցնում է, որ օրերս նախագահ Սերժ Սարգսյանը ԱԺ-ին ԿԲ նախագահի պաշտոնի համար ներկայացրել էր Արթուր Ջավադյանին:   

Դիտում՝ 4011

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW