Քաթարի շեյխը կդառնա Deutsche Bank-ի խոշորագույն բաժնետերերից մեկը

19.05.2014 | 14:47 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Գերմանիայի առաջատար բանկերից մեկը` Deutsche Bank-ը, իր կանոնադրական կապիտալը կհամալրի 8 մլրդ եվրոյով. բանկի խոշորագույն բաժնետերերից մեկը կդառնա քաթարցի շեյխը, հայտնում է Finmarket.ru կայքը:

Paramount Services Holding ներդրումային հիմնադրամը, որը պատկանում է Քաթարի թագավորական ընտանիքին, մտադիր է ձեռք բերել 60 մլն արժեթղթեր, որոնք գնահատվում են 1.75 մլրդ եվրո: Դա կկազմի բանկի կանոնադրական կապիտալի շուրջ 6%-ը:

Deutsche Bank-ի լրացուցիչ թողարկման մնացած մասը կտեղաբաշխվի բանկի ներկայիս բաժնետերերի միջեւ: Գնման նախապատվության իրավունքից, հավանաբար, կօգտվի նաեւ Քաթարի շեյխը, ինչը կարող է նրա ներդրումների ծավալը հասցնել մինչեւ 2 մլրդ եվրոյի: Մյուս խոշոր բաժնետերերը եւս հայտնել են կանոնադրական կապիտալի ավելացմանն օժանդակելու պատրաստակամության մասին, եթե բանկի մենեջմենթը ներկայացնի համոզիչ ռազմավարություն:

Բանկի կանոնադրական կապիտալը վերջին անգամ ավելացվել է մեկ տարի առաջ: Այդ ժամանակ բաժնետոմսերի թողարկման շնորհիվ Deutsche Bank-ին հաջողվել էր ներգրավել 3 մլրդ եվրո:

Դիտում՝ 3414
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW