Արմավիրում բացվել է դրամի պատմությանը նվիրված ցուցահանդես
13.05.2014 | 14:14 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ Մեդիամաքս



















Արմավիրում այսօր բացվել է «Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը. Ֆինանսներ բոլորի համար» խորագիրը կրող ցուցահանդեսը:
«Ցուցահանդեսի հիմնական նպատակն է ՀՀ քաղաքացիներին եւ, հատկապես, երիտասարդներին ծանոթացնել կենտրոնական բանկի գործունեությանն ու ազգային արժույթի, դրամաշրջանառության պատմությանը», - ասել է ԿԲ Խորհրդի անդամ Օլեգ Աղասյանը` ժամանակակից շրջանում մեծապես կարեւորելով ֆինանսական գիտելիքների առկայությունը:
ԿԲ դրամագետ Գեւորգ Մուղալյանի փոխանցմամբ, ցուցահանդեսին ներկայացված են անտիկ շրջանից մինչեւ մեր օրերին թողարկված նմուշներ: «Ցուցահանդեսին, ընդհանուր առմամբ, ներկայացրել ենք շուրջ 260 հուշադրամ, որոնք արծաթից կամ ոսկուց են»,-ասել է ԿԲ դրամագետը:
Արմավիրում բացված ցուցահանդեսի շրջանակներում կկազմակերպվեն դպրոցական եւ այլ այցելություններ, որոնց ընթացում ԿԲ աշխատակիցները հանդես կգան դասախոսություններով: Այն կգործի մինչեւ մայիսի 18-ը:
Կենտրոնական բանկի նախաձեռնությամբ, ազգային դրամի պատմության ցուցահանդեսներ կազմակերպվել են նաեւ Վանաձորում, Ստեփանակերտում, Իջեւանում, Եղեգնաձորում, Գյումրիում, Գավառում, Աշտարակում, Արտաշատում եւ Հրազդանում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: