ԵԱԶԲ. Տարվա արդյունքներով ՀՆԱ աճը Հայաստանում կկազմի 4,8%
12.05.2014 | 17:42 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ reklammaster.com

Ներկայումս համաշխարհային տնտեսության իրավիճակը զարգանում է ԱՊՀ երկրների համար համեմատաբար բարենպաստ ուղղությամբ:
Այս մասին ասվում է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) «ԱՊՀ Մակրոմոնիտորինգ» հերթական հրապարակման մեջ:
Համաշխարհային ՀՆԱ-ի առաջանցիկ աճը 3%-ից (2013-ին) մինչեւ 3.5% (2014-ին) զարգացած երկրների տնտեսական աճի վերականգնման եւ Չինաստանի տնտեսության աճի բարձր տեմպերի պահպանման ֆոնին ապահովում է ԱՊՀ երկրների կողմից արտահանվող հումքի նկատմամբ ֆիզիկական պահանջարկի աճ եւ, միաժամանակ, սահմանափակում է հումքի գների կրճատման հնարավոր ծավալները:
Փաստաթղթում ներկայացված են նաեւ տարածաշրջանի երկրների տնտեսական զարգացման հեռանկարները:
Հայաստանում, ինչպես կարծում են բանկային վերլուծաբանները, 2014-ին սահմանափակ գնաճի ֆոնին կնկատվի ՀՆԱ-ի աճի արագացում:
Թեեւ ՀՆԱ-ի աճը առաջին եռամսյակում մնացել է ցածր մակարդակի վրա, հետագայում սպասվում է աճի արագացում, ինչը պայմանավորված կլինի ավելի բարենպաստ արտաքին միջավայրով, ներդրումային գործունեության վերականգնումով, ինչպես նաեւ ֆիսկալ քաղաքականության ընդլայնմամբ եւ մեծածավալ դրամական փոխանցումներով: ԵԱԶԲ կանխատեսումներով, տարվա կտրվածքով ՀՆԱ աճը կկազմի 4.8% (կառավարությունը ակնկալում է 5.2% աճ):
Հրապարակման ամբողջական էլեկտրոնային տարբերակին կարող եք ծանոթանալ այստեղ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: