Մայիսի 5-8-ին Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը (ՀԱՄՀ) կներկայացնի ՀՀ-ն Դուբայում անցկացվող «Արաբական զբոսաշրջային շուկա» միջազգային ցուցահանդեսին:Ցուցահանդեսը Մերձավոր Արեւելքում զբոսաշրջային ոլորտի ամենամեծ միջոցառումն է. ակնկալվում է շուրջ 20 հազ. առեւտրային գործակալների, զբոսաշրջային մասնագետների եւ 21 հազ. այցելուների մասնակցություն: Այն համակենտրոնացնում է տարածաշրջանի գործարար ներուժը՝ միեւնույն ժամանակ, հանդիսանալով զբոսաշրջության ոլորտի մարտահրավերների եւ հեռանկարների քննարկման արդյունավետ հարթակ:Ցուցահանդեսի ընթացքում կներկայացվեն Հայաստանի պատմամշակութային եւ քրիստոնեական հարուստ ժառանգությունը ցուցադրող տեղեկագրքեր եւ քարտեզներ: «Խոշորագույն այս ցուցահանդեսին ՀԱՄՀ մասնակցությունը նպատակ ունի խթանելու Հայաստանի զբոսաշրջությունը մերձավորարեւելյան շուկայում, զբոսաշրջային արդյունքների իրացման համար գործընկերային նոր կապեր հաստատել եւ նպաստել ներգնա զբոսաշրջային հոսքերի աճին»,- նշել են ՀԱՄՀ-ի հանրային կապերի գրասենյակում: Tweet Դիտում՝ 2584