ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ունիվերսալ վարկային կազմակերպություններին (ՈՒՎԿ) օվերդրաֆտ` ընթացիկ հաշվի համալրման հնարավորություն սեփական միջոցների պակասի դեպքում: Ինչպես հայտնել են բանկում, ծառայությունից կարող են օգտվել ՈՒՎԿ-ները, որոնք ՀՀ տարածքում գործունեություն են ծավալում 12 օրացույցային ամսից ոչ պակաս:Օվերդրաֆտը տրամադրվում է ՈՒՎԿ-ների`ընթացիկ անհետաձգելի դրամական միջոցների պահանջների օպերատիվ ապահովման նպատակով, եթե դրանք ընթացիկ հաշվի վրա բացակայում են կամ բավարար չեն:Օվերդրաֆտը տրամադրվում է ՈՒՎԿ-ի գործունեության վերլուծության հիման վրա ՀՀ դրամով կամ արտարժույթով 1 տարի ժամկետով:«ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից առաջարկվող նոր օվերդրաֆտը լավ պայմաններ է ստեղծում ունիվերսալ վարկային կազմակերպությունների համար: Մենք նպատակ ունենք ավելացնելու եւ պահպանելու ներգրավված միջոցների ծավալը պահանջված վարկային շրջանառության հաշվին եւ ընդլայնելու բանկի մասնաբաժինը ֆինանսական հատվածի սպասարկման ոլորտում: Վստահ եմ, որ այս աջակցությունը նոր խթան կլինի վարկային շուկայի զարգացման համար»,- նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսեւը: Tweet Դիտում՝ 4164