ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է նոր ավանդային ակցիա

17.04.2014 | 17:11 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է «Տոկոսները սկզբում» նոր ավանդային ակցիա, որը կանցկացվի ապրիլի 17-ից հուլիսի 30-ը:

Ակցիայի շրջանակներում բոլոր հաճախորդներին, ովքեր կբացեն ՀՀ դրամով «ՎՏԲ-Հեռանկար+» ավանդը նվազագույնը 100 000 դրամով, տոկոսները կվճարվեն ավանդի բացման պահին: Այն կարելի է բացել 180 կամ 365 օրով, տարեկան առավելագույնը 12.5% տոկոսադրույքով:

Բացի այդ, ՎՏԲ-Հայաստան Բանկում ավանդ բացած բոլոր հաճախորդները կարող են ստանալ VISA միջազգային վճարային համակարգի պլաստիկ քարտ, ինչպես նաեւ վարկ/վարկային գիծ ավանդի գումարի 100% ապահովմամբ:

Ավանդը կարող են բացել ՀՀ ռեզիդենտ եւ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք ՀՀ դրամով:

Բացի «ՎՏԲ-Հեռանկար+» ավանդից ՎՏԲ-Հայաստան Բանկում գործում են նաեւ «ՎՏԲ-Դրամային», «ՎՏԲ-Փոխարկելի», «ՎՏԲ-Սոցիալական», «ՎՏԲ-Նպատակային», «ՎՏԲ-Մանկություն» ավանդները:

«Բանկը առաջարկում է նաեւ դրամով բացվող ավանդների համար հայկական շուկայում լավագույն տոկոսադրույքը` 14.75%»,- նշված է բանկի հաղորդագրության մեջ:

Դիտում՝ 4566
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW