Ռեսո-ն կհովանավորի ընթերցանության օլիմպիադան

11.04.2014 | 17:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Ռեսո» ապահովագրական ընկերությունն արդեն 2-րդ անգամ կհովանավորի Հայաստանի բոլոր 1400 հանրակրթական դպրոցների 6-րդ դասարանցիների շրջանում անցկացվող ընթերցանության օլիմպիադան:

Օլիմպիադայի նախաձեռնողը եւ կազմակերպիչը Անտարես հոլդինգն է: Այն իրականացվում է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության, ՀՀ մշակույթի նախարարության, «Գրանիշ» գրական ակումբի, Հայաստանի գրողների միության եւ Dasaran.am-ի հետ համագործակցությամբ:

Միջոցառումը նախատեսվում է անցկացնել 3 փուլով` դպրոցական, մարզային եւ հանրապետական: 3 փուլերի բոլոր հաղթողների համար նախատեսված են նվերներ, որոնք նպատակ ունեն բարձրացնել ընթերցանության նկատմամբ դպրոցականների հետաքրքրությունը:


Դիտում՝ 2218

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW