ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են օգտվել ՎՏԲ խմբի բանկոմատների ընդլայնված ցանցից շնորհիվ «Տրանսկրեդիտբանկ» ԲԲԸ բանկոմատային ցանցի միացման: Այժմ բանկի Visa եւ MasterCard քարտապանները կարող են կանխիկացնել դրամական միջոցները ՎՏԲ24-ի, ԱՊՀ երկրներում եւ Վրաստանում գործող ՎՏԲ բանկերի ավելի քան 11 500 բանկոմատներում: Գումար կանխիկացնել կարելի է առանց լրացուցիչ միջնորդավճարի նույն պայմաններով, ինչ սեփական բանկում:ԱՊՀ երկրներում եւ Վրաստանում հաճախորդը ՎՏԲ խմբի մոտակա բանկոմատը կարող է գտնել` ներբեռնելով Android եւ iOS, Windows ծրագրով աշխատող սարքերի համար հավելված Apple Store, Android Market եւ Windows Phone խանութներում: Հավելվածը իրենից ներկայացնում է ինտերակտիվ քարտեզ, որի օգնությամբ հաճախորդները կարող են ստանալ տեղեկություն մոտակա գործող բանկոմատի տեղակայման վայրի եւ հասանելի ծառայությունների մասին, ինչպես նաեւ իմանալ բանկոմատի մոտ հասնելու հետիոտնային կամ ավտոմոբիլային ճանապարհը:2011թ. հունիսից ՎՏԲ-Հայաստան Բանկն իր քարտապաններին ընձեռում է հնարավորություն ԱՊՀ երկրներում (ՌԴ, Ուկրաինա, Բելառուս, Ղազախստան) եւ Վրաստանում ՎՏԲ դուստր-բանկերի բանկոմատներում կանխիկացնելու դրամական միջոցներ նույն ՎՏԲ-Հայաստան Բանկում գործող միջնորդավճարով:«ՎՏԲ-Հայաստան Բանկի հիմնական խնդիրներից է տրամադրել հաճախորդներին բարձր մակարդակի սպասարկում: ՎՏԲ խմբի բանկոմատների ցանցի ընդլայնումը Տրանսկրեդիտբանկի» բանկոմատային ցանցի միացման շնորհիվ մեզ թույլ կտա դարձնել բանկային ծառայությունները ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդների համար ավելի հասանելի խմբի ներկայության բոլոր երկրներում: Ընդ որում` գումար կանխիկացնելիս սակագները չեն տարբերվելու ՎՏԲ-Հայաստան Բանկի սակագներից»,- նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսեւը: Tweet Դիտում՝ 3050