Ի՞նչ ռիսկեր է տեսնում ՀԲ-ն Հայաստանի համար

09.04.2014 | 12:37 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ուկրաինայում շարունակվող ճգնաժամն ու ռուսական ռուբլու թուլացումը կարող են բացասական հետեւանքներ ունենալ Հայաստանի տնտեսության համար:

Այս մասին ասված է Համաշխարհային բանկի`«Հայաստան. լրացուցիչ աշխուժություն որոնելիս» զեկույցում:

Ըստ ՀԲ կանխատեսումների, բացասական հետեւանքները կաqրող են արտահայտվել արտահանման ծավալների անկումից մինչեւ Ռուսաստանում աշխատող հայ միգրանտների կողմից ուղարկվող գումարների ծավալների նվազումը:

«Տնտեսական աճի դանդաղումը Ռուսաստանում առանցքային դեր է խաղալու Հայաստանում տնտեսական տեմպերի դանադաղեցման վրա, քանի որ Հայաստանը ներկրման, դրամական փոխանցումների եւ արտասահմանյան ներդրումների հարցում մեծամասամբ կախված է Ռուսաստանից: Եվրոյի գոտում ձգձգվող ռեցեսիան եւս մեկ ռիսկ է, քանի որ  Հայաստանի արտահանման ծավալների 1/3-ը բաժին է ընկնում Եվրամիությանը: Համաշխարհային ֆինանսական պայմանների խստացումը եւս խնդիր է Հայաստանի համար, որը նորեկ է միջազգային կապիտալի շուկայում»,- ասված է զեկույցում:

Դիտում՝ 6450

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW