Գործադիրն այսօրվա նիստում հավանություն է տվել ՀՀ կառավարության եւ ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության միջեւ «Մաքուր տեխնոլոգիաներ Հայաստանի ՓՄՁ-ների համար» ծրագրին:Այս ծրագրի նպատակն է ընտրված ՓՄՁ-ներում խթանել մաքուր տեխնոլոգիաների նորարարության ձեռնարկատիրության զարգացումը, ՓՄՁ-ների ներուժն առավելագույնի հասցնելու համար ազգային քաղաքականության եւ ինստիտուցիոնալ համակարգի հզորացումը, մաքուր տեխնոլոգիաների «էկոհամակարգի»գործնականում կիրառումը, եւ այլն: Ծրագրի ազգային գործընկերներն են ՀՀ էկոնոմիկայի, բնապահպանության, էներգետիկայի եւ բնական պաշարների, գյուղատնտեսության նախարարությունները:Ծրագիրն իրականացվելու է «Ձեռնարկությունների ինկուբատոր», Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամների հետ՝ ներգրավելով ՓՄՁ-ներին, գործարար միություններին, համալսարաններին, փորձագետներին եւ գիտահետազոտական հաստատություններին:Հավելենք, որ Հայաստանն Արեւելյան Եվրոպայի երկրներից առաջինն էր, որ 2013թ. փետրվարին միացավ ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության «Մաքուր տեխնոլոգիաներ ՓՄՁ-ների համար» համաշխարհային ծրագրին: ՓՄՁ ոլորտը կազմում է երկրի ՀՆԱ-ի ծավալի ավելի քան 40 եւ արտահանման ծավալի մոտ 20%-ը: Tweet Դիտում՝ 1745