ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահի տեղակալ Ներսես Երիցյանն այսօր ասել է, որ տարբեր երկրներում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ձախողումների պատճառ են հանդիսացել ֆիսկալ խնդիրները:Պատասխանելով ՍԴ անդամ Արեւ Պետրոսյանի հարցին, թե արդյո՞ք Հայաստանում եւս տեսնում են համակարգի դադարեցման սցենար եւ այդ դեպքում ԿԲ-ն իրեն կհամա՞րի հանրային սահմանադրաիրավական պատասխանատու` ԿԲ ներկայացուցիչն ասել է հետեւյալը.«Համակարգի դադարեցման կամ ձախողման շրջադարձային խնդիրները հիմնականում եղել են շտապողականության պատճառով: Արեւելյան Եվրոպայում, Լեհաստանում, Հունգարիայում հիմնական խնդիրը եղել է այն, որ համակարգ են մտել ՀՆԱ 4-5% դեֆիցիտով եւ հետագայում այն ֆինանսավորվել է այս միջոցների հաշվին»: Ներսես Երիցյանը նշել է, որ ՀՀ օրենքում կա սահմանափակում` կուտակումների 60%-ից ավելին չի կարող ներդրվել Հայաստանի եւ օտարերկրյա պետությունների բանկերի արժեթղթերում` ռիսկերից զերծ մնալու համար: «Տարբեր երկրներում համակարգի դադրեցման պատճառը նաեւ ֆիսկալ գինն է եղել, որը մեզանում շատ լուրջ հաշվարկված է` հաշվի առնելով տարբեր սցենարներ»,-ասել է նա: Ն. Երիցյան. Կուտակային համակարգի ձախողումների պատճառը ֆիսկալ խնդիրներն են ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահի տեղակալ Ներսես Երիցյանն այսօր ասել է, որ տարբեր երկրներում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ձախողումների պատճառ են հանդիսացել ֆիսկալ խնդիրները: Պատասխանելով ՍԴ անդամ Արեւ Պետրոսյանի հարցին, թե արդյո՞ք Հայաստանում եւս տեսնում են համակարգի դադարեցման սցենար եւ այդ դեպքում ԿԲ-ն իրեն կհամա՞րի հանրային սահմանադրաիրավական պատասխանատու` ԿԲ ներկայացուցիչն ասել է հետեւյալը. «Համակարգի դադարեցման կամ ձախողման շրջադարձային խնդիրները հիմնականում եղել են շտապողականության պատճառով: Արեւելյան Եվրոպայում, Լեհաստանում, Հունգարիայում հիմնական խնդիրը եղել է այն, որ համակարգ են մտել ՀՆԱ 4-5% դեֆիցիտով եւ հետագայում այն ֆինանսավորվել է այս միջոցների հաշվին»: Ներսես Երիցյանը նշել է, որ ՀՀ օրենքում կա սահմանափակում` կուտակումների 60%-ից ավելին չի կարող ներդրվել Հայաստանի եւ օտարերկրյա պետությունների բանկերի արժեթղթերում` ռիսկերից զերծ մնալու համար: «Տարբեր երկրներում համակարգի դադրեցման պատճառը նաեւ ֆիսկալ գինն է եղել, որը մեզանում շատ լուրջ հաշվարկված է` հաշվի առնելով տարբեր սցենարներ»,-ասել է նա: Tweet Դիտում՝ 1945