Վարչապետը ցավակցություն է հայտնել Ստեփան Գիշյանի մահվան կապակցությամբ

27.03.2014 | 18:33 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ֆրանսիական «Կրեդի ագրիկոլ» բանկի գլխավոր տնօրենի տեղակալ Քսավիե Մյուսկայի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետն ու  Քսավիե Մյուսկան իրենց ցավակցությունն են հայտնել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանի անժամանակ մահվան կապակցությամբ` ընդգծելով նրա մեծ դերը Հայաստանի բանկային համակարգի զարգացման գործում:

Կողմերն անդրադարձնել են  ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի զարգացման ուղղությամբ նախատեսվող ծրագրերին: Քսավիե Մյուսկան բարձր է գնահատել Հայաստանի բանկային համակարգի զարգացման աստիճանը եւ նշել է, որ մտադիր են էապես ավելացնել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ -ի կապիտալը` նպաստելով շուկայում տարբեր նախագծերի իրականացմանը:

Տիգրան Սարգսյանը ողջունել է նախաձեռնությունն ու կառավարության աջակցությունը հայտնել բանկի ղեկավարությանը:

Դիտում՝ 2990

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW