Նախորդ տարվա համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 2.4%

20.03.2014 | 14:37 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության մարտի 20-ի դրությամբ շտապ հավաքագրված տվյալների ամփոփման համաձայն, 2014-ի հունվար-փետրվարին  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 2.4%:  

Նույն ժամանակահատվածում աճ է նկատվել նաեւ շինարարության` 1,2%, գյուղատնտեսական արտադրանքի`4.9% եւ առեւտրի շրջանառության` 4.4% ծավալներում:

Ծառայությունների ծավալը (առանց առեւտրի) նշված ժամանակահատվածի համեմատ կազմել է 3,8%, սպառողական գների ինդեքսը` 5,1%, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը` 5,1%: Միջին ամսական աշխատավարձի ծավալը կազմել է 6,5%:

Նույն ժամանակահատվածի համեմատ 4,1%  նվազում է դիտվել արդյունաբերական արտադրանքի, 4,1%` էլեկտրաէներգիայի արտադրության եւ  5,8%` արտաքին առեւտրաշրջանառություն ծավալում:

Նվազում է գրանցվել նաեւ արտահանման եւ ներմուծման ծավալներում, համապատասխանաբար` 6,7%  եւ 3,2%:  

Դիտում՝ 1394
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW