Հաջորդ տարի ուժի մեջ մտնող ՄՄ մաքսային նոր օրենսգրքի մշակման աշխատանքներին այսուհետ կմասնակցեն նաեւ հայկական կողմի ներկայացուցիչները: Այս մասին վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է մաքսային համագործակցության հարցերով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ-նախարար Վլադիմիր Գոշինը:Նշենք, որ գործընթացը համակարգվում է ՄՄ անդամ երեք երկրների փոխնախարարների մակարդակով, իսկ աշխատանքային խմբի հերթական հանդիպումը տեղի է ունենալու մարտի 17-ին Մոսկվայում:Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ Մաքսային միությանը եւ Եվրասիական միասնական տնտեսական տարածքին ՀՀ անդամակցության գործընթացի շրջանակում մաքսային համագործակցությանը եւ մաքսային օրենսդրությանը վերաբերող հարցեր: Tweet Դիտում՝ 1332