Տնտեսական անհավասարություն. դանդաղ գործող ական

10.03.2014 | 09:46 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Օքսֆամ» միջազգային բարեգործական կազմակերպության վերջին գնահատականներով, աշխարհի ամենահարուստ 85 անձանց կարողությունը հավասար է աշխարհի բնակիչների կեսի ունեցվածքին. տնտեսական անհավասարությունն այսօր ավելի զգալի է, քան պատմության որեւէ այլ կետում:

Տնտեսական անհավասարությունն առկա է եղել մշտապես, սակայն տնտեսագիտական քննարկումները այս խնդրի շուրջ հատկապես թեժացել են ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո: Պատճառն այն է, որ ճգնաժամից հետո զարգացած եւ զարգացող երկրներում անհավասարությունն առավել խորացել է` քաղաքական եւ տնտեսական դեբատներում շրջանառելով «հարուստներն ավելի են հարստանում, աղքատներն ավելի են աղքատանում» արտահայտությունը:

Անկախության առաջին տարիներին Հայաստանում տնտեսական անհավասարությունը խիստ բարձր էր. այն չափող Ջինիի գործակիցը մոտ էր 0.65-ի (Ջինիի գործակցի արժեքները գտնվում են [0,1] միջակայքում, եւ որքան արժեքը մոտ է 1-ին, այնքան եկամուտների բաշխումը բեւեռացված է): Հետագա տարիներին, մինչեւ ֆինանսատնտեսական ճգնաժամը, անհավասարությունն անշեղ կերպով նվազում էր: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակումների, 2008 թվականից ի վեր Ջինիի գործակիցը Հայաստանում կրկին աճում է` խորացնելով բնակչության բեւեռացումն ըստ եկամուտների (2012-ին 0.372` 2008-ի 0.339-ի համեմատ)։

Ջինիի գործակցի միջոցով գնահատված անհավասարության ցուցանիշները վկայում են, որ Հայաստանում բնակչության բեւեռացումն ըստ եկամուտների ցուցանիշի ավելի խորն է` սպառման ցուցանիշի համեմատ: Թեեւ սա օրինաչափ երեւույթ է, սակայն Հայաստանի տնտեսության պարագայում տարբերությունը զգալի է եւ խրոնիկ: Մեծ հաշվով սա նշանակում է, որ բնակչության սպառումը ապահովվում է պարտքերի հաշվին:

Եկամտային անհավասարության հետ ուղղակիորեն կապված է նաեւ աղքատությունը: Հայաստանում 2008 թվականի համեմատությամբ աճել է թե աղքատության սրությունը, թե աղքատների թիվը (ԱՎԾ-ի տվյալներով,  2012 թ-ին 32.4%՝ 2008 թ-ի 27.6%-ի համեմատ):

Եկամուտների անհավասարությունն օբյեկտիվ իրականություն է`  կախված այնպիսի գործոններից, ինչպիսիք են անհատի կրթությունը, տաղանդը, ունակությունները կամ միջավայրը: Որոշակի սահմաններում այն անգամ պետք է դիտարկել որպես տնտեսական աճի անհրաժեշտ նախապայման, քանի որ կատարյալ հավասարության պայմաններում չէր լինի աշխատելու, ավելիի ձգտելու եւ հաջողության հասնելու խթան: Սակայն խորը եկամտային անհավասարությունը երկարաժամկետ հատվածում վտանգ է թե տնտեսության, թե հասարակության զարգացման համար:

Նախ եւ առաջ, բարձր անհավասարությունը հանգեցնում է համախառն սպառողական ծախսերի կրճատման, իսկ սպառումը ՀՆԱ-ի կարեւորագույն բաղադրիչն է: Եկամտային ստորին դեցիլային խմբերում գտնվող մարդիկ ունեն սպառման ավելի մեծ հակում, քան բարձր դեցիլային խմբերում գտնվողները: Այսինքն` եթե ավելի ու ավելի շատ եկամուտներ կենտրոնանում են «վերեւում», ապա  թուլանում է ամբողջական պահանջարկը, հետեւաբար` տնտեսական աճը:

Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 80%-ը կազմում են սպառողական ծախսերը: 2008 թվականից պարենային ապրանքների վրա կատարվող համախառն ծախսերի  նվազումը վկայում է ցածր եկամուտ ունեցող խմբերի սպառման կրճատման մասին:

Մյուս կողմից, եկամուտների անհավասարության աճին զուգընթաց ավելի ու ավելի շատ ռեսուրսներ են կենտրոնանում ամենահարուստների ձեռքում: Վերջիններս կարողանում են շեղել պետական քաղաքականությունն այն ուղղությամբ, որը ոչ միայն ձեռնտու է իրենց, այլեւ հանգեցնում է տնտեսության մոնոպոլիզացիայի եւ  անհավասարության հետագա խորացման:

Արդյունքում երկրում ոչ թե նոր հարստություն է ստեղծվում, այլ իրականացվում է դրա վերաբաշխում ներքեւից վերեւ:

Նոբելյան մրցանակակիր, տնտեսագետ Ջոզեֆ Ստիգլիցը պնդում է, որ բարձր անհավասարությունը հանգեցնում է կրթության մեջ կատարվող ներդրումների եւ սոցիալական շարժունակության նվազման, քանի որ ցածր եկամուտ ունեցող ընտանիքի երեխաներն ուսման ծախսերի պատճառով հաճախ չեն կարող իրենց թույլ տալ բարձրորակ կրթություն: Նախորդ տարի ՀՀ պետական բուհերի ուսման վարձերի թանկացումը կարող է մեզանում սոցիալական շարժունակությունը սահմանափակող եւս մեկ գործոն դառնալ:

Թեեւ Հայաստանի ՀՆԱ-ն ճգնաժամից հետո աճում է (բացառությամբ 2013թ-ի), սակայն դրան զուգահեռ աճում են նաեւ տնտեսական անհավասարությունը եւ աղքատությունը: Երկարաժամկետ հատվածում կայուն տնտեսական աճ ունենալու համար բացարձակ թվերից բացի պետք է հոգ տանել նաեւ, թե ինչ համամասնությամբ է բաշխվում նոր ստեղծվող արդյունքը:

Շուշան Մարգարյան` հատուկ Banks.am-ի համար

Տնտեսական անհավասարություն. դանդաղ գործող ական  

 

«Օքսֆամ» միջազգային բարեգործական կազմակերպության վերջին գնահատականներով, աշխարհի ամենահարուստ 85 անձանց կարողությունը հավասար է աշխարհի բնակիչների կեսի ունեցվածքին. տնտեսական անհավասարությունն այսօր ավելի զգալի է, քան պատմության որեւէ այլ կետում:

 

Տնտեսական անհավասարությունն առկա է եղել մշտապես, սակայն տնտեսագիտական քննարկումները այս խնդրի շուրջ հատկապես թեժացել են ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո: Պատճառն այն է, որ ճգնաժամից հետո զարգացած եւ զարգացող երկրներում անհավասարությունն առավել խորացել է` քաղաքական եւ տնտեսական դեբատներում շրջանառելով «հարուստներն ավելի են հարստանում, աղքատներն ավելի են աղքատանում» արտահայտությունը:

 

Անկախության առաջին տարիներին Հայաստանում տնտեսական անհավասարությունը խիստ բարձր էր. այն չափող Ջինիի գործակիցը մոտ էր 0.65-ի (Ջինիի գործակցի արժեքները գտնվում են [0,1] միջակայքում, եւ որքան արժեքը մոտ է 1-ին, այնքան եկամուտների բաշխումը բեւեռացված է): Հետագա տարիներին, մինչեւ ֆինանսատնտեսական ճգնաժամը, անհավասարությունն անշեղ կերպով նվազում էր: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակումների, 2008 թվականից ի վեր Ջինիի գործակիցը Հայաստանում կրկին աճում է` խորացնելով բնակչության բեւեռացումն ըստ եկամուտների (2012-ին 0.372` 2008-ի 0.339-ի համեմատ)։

 

Ջինիի գործակցի միջոցով գնահատված անհավասարության ցուցանիշները վկայում են, որ Հայաստանում բնակչության բեւեռացումն ըստ եկամուտների ցուցանիշի ավելի խորն է` սպառման ցուցանիշի համեմատ: Թեեւ սա օրինաչափ երեւույթ է, սակայն Հայաստանի տնտեսության պարագայում տարբերությունը զգալի է եւ խրոնիկ: Մեծ հաշվով սա նշանակում է, որ բնակչության սպառումը ապահովվում է պարտքերի հաշվին:

 

Եկամտային անհավասարության հետ ուղղակիորեն կապված է նաեւ աղքատությունը: Հայաստանում 2008 թվականի համեմատությամբ աճել է թե աղքատության սրությունը, թե աղքատների թիվը (ԱՎԾ-ի տվյալներով,  2012 թ-ին 32.4%՝ 2008 թ-ի 27.6%-ի համեմատ):

 

Եկամուտների անհավասարությունն օբյեկտիվ իրականություն է`  կախված այնպիսի գործոններից, ինչպիսիք են անհատի կրթությունը, տաղանդը, ունակությունները կամ միջավայրը: Որոշակի սահմաններում այն անգամ պետք է դիտարկել որպես տնտեսական աճի անհրաժեշտ նախապայման, քանի որ կատարյալ հավասարության պայմաններում չէր լինի աշխատելու, ավելիի ձգտելու եւ հաջողության հասնելու խթան: Սակայն խորը եկամտային անհավասարությունը երկարաժամկետ հատվածում վտանգ է թե տնտեսության, թե հասարակության զարգացման համար:

 

Նախ եւ առաջ, բարձր անհավասարությունը հանգեցնում է համախառն սպառողական ծախսերի կրճատման, իսկ սպառումը ՀՆԱ-ի կարեւորագույն բաղադրիչն է: Եկամտային ստորին դեցիլային խմբերում գտնվող մարդիկ ունեն սպառման ավելի մեծ հակում, քան բարձր դեցիլային խմբերում գտնվողները: Այսինքն` եթե ավելի ու ավելի շատ եկամուտներ կենտրոնանում են «վերեւում», ապա  թուլանում է ամբողջական պահանջարկը, հետեւաբար` տնտեսական աճը:

 

Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 80%-ը կազմում են սպառողական ծախսերը: 2008 թվականից պարենային ապրանքների վրա կատարվող համախառն ծախսերի  նվազումը վկայում է ցածր եկամուտ ունեցող խմբերի սպառման կրճատման մասին:

Մյուս կողմից, եկամուտների անհավասարության աճին զուգընթաց ավելի ու ավելի շատ ռեսուրսներ են կենտրոնանում ամենահարուստների ձեռքում: Վերջիններս կարողանում են շեղել պետական քաղաքականությունն այն ուղղությամբ, որը ոչ միայն ձեռնտու է իրենց, այլեւ հանգեցնում է տնտեսության մոնոպոլիզացիայի եւ  անհավասարության հետագա խորացման: Արդյունքում երկրում ոչ թե նոր հարստություն է ստեղծվում, այլ իրականացվում է դրա վերաբաշխում ներքեւից վերեւ:

 

Նոբելյան մրցանակակիր, տնտեսագետ Ջոզեֆ Ստիգլիցը պնդում է, որ բարձր անհավասարությունը հանգեցնում է կրթության մեջ կատարվող ներդրումների եւ սոցիալական շարժունակության նվազման, քանի որ ցածր եկամուտ ունեցող ընտանիքի երեխաներն ուսման ծախսերի պատճառով հաճախ չեն կարող իրենց թույլ տալ բարձրորակ կրթություն: Նախորդ տարի ՀՀ պետական բուհերի ուսման վարձերի թանկացումը կարող է մեզանում սոցիալական շարժունակությունը սահմանափակող եւս մեկ գործոն դառնալ:

 

Թեեւ Հայաստանի ՀՆԱ-ն ճգնաժամից հետո աճում է (բացառությամբ 2013թ-ի), սակայն դրան զուգահեռ աճում են նաեւ տնտեսական անհավասարությունը եւ աղքատությունը: Երկարաժամկետ հատվածում կայուն տնտեսական աճ ունենալու համար բացարձակ թվերից բացի պետք է հոգ տանել նաեւ, թե ինչ համամասնությամբ է բաշխվում նոր ստեղծվող արդյունքը:

 

Շուշան Մարգարյան` հատուկ Banks.am-ի համար

 

Դիտում՝ 3399
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW