Սիթի բանկը (որպես «Համակարգող», «Տեղաբաշխող» եւ «Լիազորված առաջատար կազմակերպիչ») Արդշինինվեստբանկի հետ նախապատրաստել եւ ստորագրել է $18 մլն-ի սինդիկացված վարկի պայմանագիր: «Զենիթ» բանկ ԲԲԸ-ն, «Ֆեդերեյթեդ Ինվեստորս» ամերիկյան ֆոնդը, «Լոնդոն Ֆորֆեյթինգ» ՍՊ ընկերությունը եւ «ՎՏԲ Բանկ (Գերմանիա)» ԲԸ-ն հանդես են եկել որպես համատեղ առաջատար կազմակերպիչներ: «Ատլանտիկ Ֆորֆեյթինգ» ԲԸ-ն եւ «Պրոմսվյազբանկ» ԲԲԸ-ն նույնպես միացել են գործարքին` որպես վարկատուներ:«Այս գործարքը հայկական ֆինանսական կառույցի հետ կնքված առաջին սինդիկացված վարկն է միջբանկային վարկային շուկայում, որն իրականացվել է առանց բազմակողմ զարգացման գործակալության աջակցության: Արդշինինվեստբանկի դեբյուտային սինդիկացված վարկը կնքվել է հավելյալ բաժանորդագրությամբ` մեծ հետաքրքրություն առաջացնելով ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային բանկերի մոտ: Գործարքի միջոցները կօգտագործվեն բանկի առեւտրային նպատակների համար: Մեկ տարեկան, առանց ապահովվածության տրամադրվող այս վարկի մարումը նախատեսված է պայմանագրային ժամկետի վերջում»,- նշված է բանկի հաղորդագրության մեջ: Արդշինինվեստբանկը 2013 թ-ի 4-րդ եռամսյակի դրությամբ ակտիվների մեծությամբ ($668 մլն) 3-րդ խոշոր բանկն է Հայաստանի բանկային համակարգում: 2013թ. տարեվերջի դրությամբ Արդշինինվեստբանկը սպասարկում է իր հաճախորդներին (մոտ 220 հազար) բանկի 1,081 աշխատակիցների, 55 մասնաճյուղերի (2-րդ խոշոր մասնաճյուղային ցանցը) եւ 92 ԱԳՄ-ների միջոցով:Բանկը հիմնականում ներգրավված է կորպորատիվ հաճախորդների եւ ՓՄՁ ֆինանսավորման ոլորտում, որոնք 2013թ. 4-րդ եռամսյակի դրությամբ կազմում են բանկի զուտ վարկային պորտֆելի 69%-ը: Արդշինինվեստբանկի 97.23% բաժնետերը հանդիսանում է «Բիզնես ներդրումների կենտրոն» ՍՊԸ-ն, իսկ 2.77%-ը՝ ղեկավարությունը: 2013թ. տարեվերջի դրությամբ երկրի բանկային համակարգում Վարկառուի ակտիվները, վարկային ներդրումները եւ ավանդները կազմել են համապատասխանաբար 9.2%, 9.6% եւ 9.4%:Սիթի բանկը, հանդիսանալով առաջատար գլոբալ բանկ, ունի մոտ 200 միլիոն հաճախորդների հաշիվներ եւ գործում է ավելի քան 160 երկրներում: Սիթին իր հաճախորդներին, ընկերություններին, պետական մարմիններին եւ կազմակերպություններին տրամադրում է ֆինանսական պրոդուկտների եւ ծառայությունների լայն շրջանակ՝ ներառյալ անհատական բանկային ծառայությունների մատուցում եւ վարկավորում, կորպորատիվ եւ ներդրումային գործունեություն, արժեթղթերի բրոքերային ծառայություններ, գործարքային սպասարկում եւ հարստության կառավարում: Tweet Դիտում՝ 4762