«Ռեսո» ապահովագրական ընկերությունն իր հաճախորդներին հնարավորություն է տալիս օնլայն տարբերակով հետեւել ԱՊՊԱ-ի շրջանակներում հատուցման ընթացքին եւ ստանալ համապատասխան ծանուցումները` առանց տանից դուրս գալու եւ որեւիցե զանգ կատարելու: Նոր ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է մուտք գործել ընկերության պաշտոնական կայքը եւ սեղմելով այնտեղ «Հետեւիր հատուցման ընթացքին» կոճակը, մուտքագրել անհատական ծածկագիրը (տրվում է անմիջապես վթարի վայրում) եւ ստանալ հատուցման ընթացքին վերաբերող անհրաժեշտ տեղեկատվությունը: Tweet Դիտում՝ 1750