Անելիք Բանկի հավաքականը շախմատային մրցաշարում զբաղեցրել է 2-րդ տեղը

24.02.2014 | 14:05 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը տեղի ունեցած ՀՀ ֆինանսաբանկային համակարգի արագ շախմատի սիրողական 6-րդ առաջնությանը Անելիք Բանկի շախմատի հավաքականն ընդհանուր թիմային հաշվարկում նվաճել է 2-րդ տեղը:

«Այս հաջողությունը մեզ համար կարեւոր է հատկապես նրանով, որ բանկի ներկայացուցիչները կարողացան հանդես գալ որպես մեկ միասնական թիմ եւ լինել համախմբված: Չնայած այն հանգամանքին, որ վերջին տարիներին Անելիք Բանկի աշխատակիցները չէին մասնակցել նման առաջնությունների եւ նրանցից շատերը համապատասխան փորձ չունեին, մեր տղաները գրանցեցին բավականին լավ արդյունք »,- նշել է «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի Հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը:
 

Դիտում՝ 1440

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW