«Ռասիա ՖԶԷ»-ն պնդում է, որ կներգրավի $3.2 մլրդ ` Իրան-Հայաստան երկաթուղու համար

21.02.2014 | 17:54 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայաստանի Հարավային երկաթուղին, որի շահագործումը նախատեսվում է սկսել 2022 թվականին, ամենակարճ ճանապարհով կկապի Ասիան եւ Կենտրոնական Եվրոպան: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է $3.2 մլրդ.:

Այդ մասին այսօր Երեւանում ասել է «Ռասիա ՖԶԷ» ներդրումային ընկերության նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն Ջոզեֆ Բորկովսկին:

Նա տեղեկացրել է, որ իրենք նախատեսում են սկսել երկաթուղու շինարարությունը 2017թ. եւ աշխատանքներին արդեն ներգրավվել են «Չինաստանի հաղորդակցային ընկերությունը» (CCCC), որը հանդիսանում է նախագծի գլխավոր կապալառուն:

Ջոզեֆ Բորկովսկին նշել է, որ ֆինանսավորումն ամբողջությամբ իրականացվելու է  «Ռասիա ՖԶԷ»-ի և «CCCC»-ի կողմից, եւ ՀՀ կառավարության կողմից ներդրումներ չեն պահանջվում եւ այն ֆինանսական պարտավորություններ չի կրում:

Ջոզեֆ Բորկովսկին տեղեկացրել է, որ 2014թ. ապրիլին կստորագրվի Հայաստան-Իրան-«Ռասիա ՖԶԷ» եռակողմ փոխըմբռնման հուշագիրը:  

2012թ. ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի եւ «Ռասիա» ներդրումային ընկերության նախագահ Ջոզեֆ Բորկովսկու միջեւ ստորագրված կոնցեսիոն պայմանագրի համաձայն, որի գործունեության ժամկետն է 30 տարի՝ 20 տարի երկարաձգման պայմանով, ընկերությունը իրականացնելու է Հայաստանի հարավային երկաթուղու նախագծումը, ֆինանսավորումը, կառուցումը եւ շահագործումը:

Դիտում՝ 2542
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW