Գագիկ Մինասյան. Կուտակային կենսաթոշակային ֆոնդերին ոչինչ չի սպառնում

21.02.2014 | 13:17 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն այսօր հայտարարել է, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգում ներդրված գումարների 60%-ը պահվելու է ՀՀ դրամով, 40%-ը՝ արտարժույթով:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչ տեղի կունենա կենսաթոշակային ֆոնդերի հետ, եթե Մաքսային միությանն անդամակցելու արդյունքում Հայաստանի ազգային արժույթը փոխվի, Գագիկ Մինասյանը նշել է, որ նման  քննարկում ՀՀ-ում չկա, բայց եթե անգամ արժույթը փոխվի, ապա կուտակային կենսաթոշակային ֆոնդերի հետ ոչինչ չի պատահի, ինչպես որ չի պատահել նույնատիպ էստոնական ֆոնդերի հետ, երբ Էստոնիայի ազգային արժույթը փոխարինվեց եվրոյով:

Դիտում՝ 4015

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW