Առէկսիմբանկը հատուկ ակցիա է անցկացնում իրավաբանական անձանց համար

21.02.2014 | 11:34 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն անցկացնում է հատուկ ակցիա իրավաբանական անձանց համար:

Ակցիայի շրջանակներում Բանկի POS-տերմինալներ ունեցող կամ տեղադրելու ցանկություն հայտնած հաճախորդներին տրամադրվում է մեկական Visa Business վճարային քարտ: Հաճախարդը ցանկության դեպքում կարող է ստանալ հավելյալ Visa Business քարտ 5000 դրամ տարեկան սպասարկման վճարով:

Քարտերը տրամադրվում են  առանց չնվազող մնացորդի եւ տարեկան սպասարկման վճարի` առավելագույնը 2 տարի ժամկետով եւ հաճախորդի կողմից նշված արժույթով, ինչպես նաեւ Տելեքարտ համակարգին միանալու հնարավորությամբ: Տվյալ ակցիային մասնակցող կազմակերպությունների աշխատակիցներին նույնպես տրամադրվում են MasterCard Standard եւ MasterCard Gold վճարային քարտեր, համապատասխանաբար, 1000 եւ 2000 դրամ տարեկան սպասարկման վճարով, 1 տարի ժամկետով եւ առանց չնվազող մնացորդի:

Դիտում՝ 3288

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW