Հայաստանում շինարարության թույլտվությունը շուտով կտրամադրվի 3 օրում:Այս մասին այսօր հայտնել է ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը` նշելով, որ դա բխում է նախորդ տարվա ավարտին կառավարության կողմից հավանության արժանացած «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի նախագծից:Նախարարը նշել է, որ գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ աշխատանքներում նախատեսվում է օրինակելի փաստաթղթերի միասնական կատալոգի թողարկումը, որի ներդրմամբ կառուցման համար չի պահանջվելու նախագծման առաջադրանք, նախագծային փաստաթղթերի պատվիրում, փորձաքննություն, իսկ շինարարության թույլտվության տրամադրման ժամկետը նվազելու է: «Այս համակարգի ներդրմամբ քայլ է արվում Doing Business ծրագրի շրջանակներում Հայաստանի գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ: Այն նպաստելու է կառուցապատման ընթացակարգի կանոնակարգմանը, պարզեցմանն ու կրճատմանը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը», - ասել է Սամվել Թադեւոսյանը: Նախարարն անդրադարձել է նաեւ կառավարության կողմից հավանության արժանացած «ՀՀ համայնքներում քաղաքաշինական էլեկտրոնային թույլտվությունների տրամադրման մեխանիզմների կանոնակարգման հայեցակարգին եւ համակարգի ներդրման ուղղություններից բխող միջոցառումների ժամանակացույց»-ին` նշելով, որ այն ուղղված է մասնավոր սեկտորի կողմից անհատական բնակարանաշինության եւ գյուղատնտեսական արտադրության` հատկապես փոքր եւ միջին ձեռնարկատիրական գործունեության օբյեկտների շինարարության համար առավել նպաստավոր պայմանների ստեղծմանը` թույլ տալով հնարավորիս պարզեցնել կառուցապատման գործընթացը: Սամվել Թադեւոսյանը նշել է, որ 2013-ին տեսչության կողմից իրականացվել է շուրջ 500 ստուգում, որի արդյունքում վարչական տույժի են ենթարկվել մի շարք կազմակերպություններ, վերականգնվել է 25 մլն դրամի վնաս եւ հայտնաբերվել 69 ինքնակամ կառուցված շինություն: Նախարդ տարում բյուջեի միջոցների սահմաններում իրականացվել են 6,8 մլրդ դրամի շինարարական ու նախագծման աշխատանքներ, որոնց արդյունքում ավարտին են հասցվել 14 օբյեկտներ, իրականացվել եմ թվով 19 օբյեկտների ընթացիկ շինարարական աշխատանքներ:Խոսելով 2014-ին շինարարության ոլորտում սպասվող աճի մասին` նախարարը նշել է, որ կանխատեսումը 4-5% է: Tweet Դիտում՝ 1962