ՌԵՍՈ-ն գործարկել է U-Casco 0% ծրագիրը

13.02.2014 | 14:01 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՌԵՍՈ ապահովագրական ընկերությունը գործարկել է U-Casco 0% ծրագիրը, որի շրջանակներում հաճախորդները ԿԱՍԿՈ պայմանագրի համար կարող են վճարում կատարել 12 ամսում` հավասարաչափ մարումներով:

U-Casco 0% վարկային ծրագրի  պայմաններն են.

- տարեկան տոկոսադրույքը՝ 0%,
- կանխավճար չի պահանջվում,
- վարկի տրամադրման եւ սպասարկման համար միջնորդավճարներ չեն գանձվում,
- հաճախորդից պահանջվող փաստաթղթերի փաթեթ`անձնագիր, սոցիալական քարտ եւ մեքենայի տեխնիկական անձնագիր,
- վարկի ձեւակերպումն իրականացվում է ապահովագրական ընկերությունում` առանց բանկ այցելելու,
- վարկի տրամադրման մասին որոշումը կայացվում է 1 րոպեում,
- վարկը տրամադրվում է մինչեւ 1.000.000 ՀՀ դրամ գումարով,
- վարկը մարվում է ամենամսյա, հավասարաչափ մարումներով,  
- վարկի վաղաժամկետ մարումը թույլատրվում է առանց տույժերի:

U-Casco 0% վարկային ծրագիրն իրականացվում է  Յունիբանկի հետ համատեղ:

Դիտում՝ 2038

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW