Երեւանի կենտրոնում եւս երկու հյուրանոց կկառուցվի

12.02.2014 | 15:49 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւանի կենտրոնում, մասնավորապես, Աբովյան փողոցում եւ Աբովյան-Պուշկին խաչմերուկում նախատեսվում է երկու հյուրանոցների կառուցում:

Այսօր այս մասին ասել է Երեւանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը՝ պատասխանելով Մեդիամաքս-ի հարցին:

«Աբովյան եւ Պուշկին փողոցների խաչմերուկում կկառուցվի արտասահմանյան բրենդով հյուրանոցային համալիր: Այդ հատվածում մենք հուշարձանների հետ կապված խնդիր չունենք»,- պարզաբանել է նա:

Տիգրան Բարսեղյանի խոսքով, մյուս հյուրանոցը կկառուցվի «Մոսկվա» կինոթատրոնի դիմացի հատվածում, այդ հողատարածքը պատկանում է Գագիկ Ծառուկյանին:

«Այս ուրբաթ հյուրանոցի նախագծի վերաբերյալ քաղաքաշինական քննարկում կկազմակերպվի, ամիսներ անց մենք կունենանք լիարժեք նախագիծ եւ կմեկնարկի շինարարությունը»,- ասել է մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետը:

Դիտում՝ 1918

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW