Կառավարության կանխատեսումներով, 2014-ին գյուղատնտեսության աճը կկազմի 10%

06.02.2014 | 15:16 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Գյուղացիներին աջակցելու ծրագրերի իրականացման արդյունքում այս տարի գյուղատնտեսության աճը կարող է կազմել 10%:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր այս մասին ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Կառավարությունն այսօր հաստատել է 2014 թվականի գարնանացանի համար գարու, եգիպտացորենի եւ այլ ցորենահատիկների զարգացման ծրագիրը, ինչպես նաեւ գյուղացիների կողմից պարարտանյութերի եւ դիզելային վառելանյութի մատչելի գներով ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրերը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը հավելել է, որ կառավարությունն այս ծրագրերով 4 մլրդ դրամի աջակցություն է ցուցաբերում գյուղացիներին:

Դիտում՝ 1360

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW