Առէկսիմբանկը 2-րդ անգամ անցել է ISO 9001:2008 ստանդարտի հավաստագրում

06.02.2014 | 13:16 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

AB Certification ֆրանսիական աուդիտորական ընկերությունը կրկին հաստատել է, որ «Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի Որակի կառավարման համակարգը համապատասխանում է միջազգային ստանդարտներին: Հավաստագիրը գործում է մինչեւ 2016թ. դեկտեմբերը:

«Առէկսիմբանկը մեծ ուշադրություն է դարձնում ISO ստանդարտներին համապատասխան կառավարման որակի միասնականացման խնդիրներին: ISO ստանդարտներն այս կամ այն ոլորտում որակի հատկանիշներ են, որոնք շնորհվում են ըստ գործունեության տարբեր ուղղությունների եւ հանդիսանում բիզնեսի կայունության ու անվտանգության կարեւորագույն պայմանը: ISO ստանդարտները թույլ են տալիս կառուցել արդյունավետ կառավարման համակարգ, էապես ամրապնդում են դիրքերը Հայաստանի բանկային համակարգում` այդպիսով նպաստելով բանկի նկատմամբ հաճախորդների և գործընկերների հավատարմության բարձրացմանը»,- նշված է հաղորդագրության մեջ:   

2010 թ-ին Առէկսիմբանկը հաջողությամբ անցել է ISO 9001:2008 միջազգային ստանդարտի հավաստագրում, իսկ 2012-ին ստացել «Որակի նշան» տեղեկատվական անվտանգության ոլորտում:

Դիտում՝ 2956
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW