Արժույթի միջազգային հիմնադրամի աշխատակազմը (ԱՄՀ) Հայաստանի իշխանությունների հետ համաձայնության է եկել «Երկարաձգվող ֆինանսավորման» (EFF) 38-ամսյա ծրագրի հայտի շուրջ, որը սատարելու է կառավարության եւ Կենտրոնական բանկի 2014-2017 թթ. ֆինանսատնտեսական ծրագիրը: ԱՄՀ-ի ղեկավարության կողմից հայտը հաստատելու դեպքում այն ԱՄՀ-ի գործադիր խորհրդի քննարկմանը կներկայացվի մարտի սկզբին: Ծրագրի շրջանակում Հայաստանը կկարողանա ԱՄՀ-ից ներգրավել մոտ $125 մլն չափով վարկ՝ ելնելով կիսամյակային վեց ստուգումների արդյունքներից:Առաջարկվող ծրագիրը հաջորդելու է ԱՄՀ-ի աջակցությամբ «Երկարաձգվող ֆինանսավորման» եւ «Երկարաձգվող վարկավորման» համաձայնագրերի շրջանակում իրականացված եռամյա ծրագրի բարեհաջող ավարտին. այն ավարտվել է 2013 թ. հուլիսին: Նշված երկու համաձայնագրերի շրջանակում տրամադրվել է մոտ $ 410 մլն: Tweet Դիտում՝ 2873