Զարգացման Բանկը նախատեսում է ամրապնդել դիրքերը

04.02.2014 | 12:15 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2013 թ-ի ընթացքում Զարգացման Հայկական Բանկը մի շարք կարեւոր ուղղություններով ծավալային աճ է ապահովել:

Մասնավորապես, անցած տարեվերջի տվյալներով, բանկի ակտիվները կազմել են շուրջ 70 մլրդ, պարտավորությունները՝ ավելի քան 60 մլրդ՝ տարեսկզբի համեմատ աճելով, համապատասխանաբար, 37.4%-ով եւ 42.8%-ով:

Ինչպես նշել են Բանկում, համակարգում ակտիվների աճի տեմպով բանկը զբաղեցնում է 3-րդ, իսկ պարտավորությունների աճի տեմպով՝ 4-րդ տեղը:

Բանկի հաճախորդների թիվը տարեսկզբի համեմատ աճել է 29%-ով:

Զարգացման Բանկն ամփոփել է նաեւ 3 տարիների ընթացքում արձանագրված մի շարք զարգացումներ: Մասնավորապես, ակտիվները եւ պարտավորություններն աճել են ավելի քան 3 անգամ, ժամկետային ավանդները՝ մոտ 6 անգամ, ընդ որում ֆիզիկական անձանց ավանդները՝ մոտ 7 անգամ:

«Բանկն իր հաջողությունները պայմանավորում է մատչելի ծառայություններով, սպասարկման բարձր որակով, հավատարիմ հաճախորդներով եւ նոր հաճախորդների վստահությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ:

«Ըստ հեռանկարային զարգացման ծրագրի, Բանկը նախատեսում է ամրապնդել ձեռք բերված դիրքերը, շարունակել աշխարհագրական ընդլայնման զուսպ մարտավարությունը՝ մասնաճյուղեր բացելով ինչպես Երեւանում, այնպես էլ ՀՀ խոշոր քաղաքներում: Ակնկալվում է այս ամենի արդյունքում էլ ավելի ընդլայնել բանկի հաճախորդների բազան եւ որակական նոր մակարդակի հասցնել հաճախորդների սպասարկման գործընթացը: Բանկում մեծ ուշադրություն է դարձվելու մատուցվող ծառայությունների շրջանակի ընդլայնմանը՝ բարձրացնելով դրանց որակը, ձգտելով յուրաքանչյուր հաճախորդին մատուցել ծառայությունների համալիր փաթեթ»,- ընդգծել է Զարգացման Հայկական Բանկի Վարչության նախագահ Կարեն Սարգսյանը:

Դիտում՝ 1601
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW