Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանն այսօր ասել է, որ Պետական գանձարանի թանկարժեք մետաղները վաճառելու վերաբերյալ որոշում չկա, եւ ներկայացրել է ՀՀ պետական գանձարանում եղած թանկարժեք մետաղների ծավալը:Նախարարնի փոխանցմամբ, գանձարանում ներկայումս կա 89 կգ 392 գրամ ոսկի, որից 14 կգ 288 գրամը ձուլակտորներ են, իսկ մնացածը` ջարդոն, որն այս կամ այն դատական գործընթացի ավարտին դատարանի որոշմամբ անցել է պետական գանձարանին: «Շուկայական արժեքով գանձարանի պարունակությունը կազմում է մոտ 1 մլրդ 860 մլն դրամ, որից 1 մլրդ 240 մլն-ը ջարդոնի արժեքն է, 325 մլն-ը՝ ստանդարտացված ձուլակտորներինը, իսկ մնացածը` այլ մետաղներինը»,- ասել է նախարարը եւ նշել, որ գանձարանում կա նաեւ 3036 հատ արհեստական քար, 102 կգ աճեցված մարգարիտ, եւ այլն: Tweet Դիտում՝ 1442