Զարգացման Բանկն արժանացել է պատվոգրի եվրապարտատոմսերով առաջին գործարքը կնքելու համար

22.01.2014 | 12:22 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Զարգացման Հայկական Բանկը ՀՀ եվրապարտատոմսերով ՀՀ ֆինանսական շուկայում կնքել է առաջին գործարքը, որի համար արժանացել է պատվոգրի ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի «Բորսայի լավագույն անդամ 2013» ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ:

«Զարգացման Բանկը փորձելու է առավելագույն ներգրավվածությունն ունենալ Հայաստանում կապիտալի շուկայի զարգացման ու կատարելագործման գործում՝ ներքին շուկայում բարձրացնելով եվրապարտատոմսերի երկրորդային շրջանառությունը»,- նշել է Վարչության անդամ, գլխավոր գանձապետ Գրիգորի Զաքարյանը:

Նրա փոխանցմամբ, բանկի ակտիվ մասնակցությունը դրսեւորվելու է նաեւ առաջիկայում հայաստանյան բորսայական հարթակում այդ արժեթղթերի երկկողմանի գնանշումներով:

Բանկը ներդրումային եւ պահառուական ծառայություններ է մատուցում պետական եւ կորպորատիվ արժեթղթերի հատվածում՝ ինչպես ինստիտուցիոնալ, այնպես էլ անհատ ներդրողներին:

Դիտում՝ 2162

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW