Հայկական ընկերությունները պասիվ են ավիափոխադրումների բիզնես մտնելու հարցում

21.01.2014 | 13:54 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայկական ավիափոխադրողներն աշխուժություն չեն ցուցաբերում շուկա մտնելու հարցում:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր այս մասին ասել է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը:

«Ավիափոխադրումների շուկա մտնելու համար բիզնեսի տեսանկյանուց բավականին մեծ ներդրումներ են անհրաժեշտ»,- ասել է նա, հիշեցնելով, որ այսօրվա դրությամբ այս ոլորտում տեղական ընկերություններից գործունեություն է ծավալում միայն Air Armenia-ն:

Խոսելով ոլորտի մասին` Արտյոմ Մովսիսյանն ասել է, որ ավիափոխադրումների ոլորտի ազատականացումը դրական ազդեցություն է ունեցել չվերթների տոմսերի գների վրա, մասնավորապես, դեպի Մոսկվա եւ Միացյալ Արաբական էմիրություններ:

Նա վստահություն է հայտնել, որ այս միտումները կշարունակվեն նաեւ 2014 թվականին:

Արտյոմ Մովսիսյանը նաեւ տեղեկացրել է, որ այս տարվա ընթացքում նախատեսվում է «Բաց երկնքի» համաձայնագրեր կնքել Ուկրաինայի, Իրանի, Թուրքմենստանի, Իրաքի եւ Քուվեյթի հետ:   
 

Դիտում՝ 1435

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW