Արդշինինվեստբանկի զուտ շահույթը 2013-ին աճել է 53.6%-ով

20.01.2014 | 14:36 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Արդշինինվեստբանկը հրապարակել է բանկի 2013թ. գործունեության նախնական արդյունքները:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են Արդշինինվեստբանկում, «տարվա արդյունքներով բոլոր հիմնական ցուցանիշներով բանկն ամրապնդել է իր դիրքերը բանկային համակարգի առաջատար եռյակում»:

Մասնավորապես, 2013 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հիմնական ցուցանիշների համեմատական դինամիկան 2012 թվականի հետ հետեւյալն է.

- Զուտ շահույթը կազմել է 6.5 մլրդ դրամ, աճը` 2.3 մլրդ  դրամ (53.6%):

- Ակտիվները կազմել են 271 մլրդ  դրամ, աճը` 72.3 մլրդ  դրամ (36.4%):

- Վարկային պորտֆելը կազմել է 176.1 մլրդ  դրամ, աճը` 41.5 մլրդ  դրամ (31.0%):

- Հաճախորդներից ներգրավված միջոցները կազմել են  153.2 մլրդ դրամ, աճը` 38.8 մլրդ  դրամ (33.9%):

- Սեփական կապիտալը կազմել է 44.2 մլրդ  դրամ, աճը` 8.4 մլրդ ՀՀ դրամ (23.3%):

Միջազգային ֆինանսական կառույցների հետ  հարաբերությունների զարգացման արդյունքում բանկին հաջողվել է ներգրավել լրացուցիչ ոչ գանձապետական բնույթի երկարաժամկետ միջոցներ հետեւյալ ֆինանսական կազմակերպություններից.

- World Business Capital (WBC)՝  $10.0 մլն;
- Asian Development Bank (ADB)` $6.0 մլն;
- Atlantic Forfaitierungs` €2.9 մլն;
-  Citibank $2.3 մլն;
- Ռոսսելխոզբանկ $1.2 մլն;
- Landesbank` € 0.5 մլն:  

Տարեվերջի դրությամբ բանկի մշտական ակտիվ հաճախորդների քանակն աճել է 19.4% (շուրջ 221 հազ. հաճախորդ):

Ինչպես նշել են Արդշինինվեստբանկում, «կայուն զարգացման մասին է խոսում նաեւ վերջերս Moody’s միջազգային վարկանշային գործակալության կողմից բանկի վարկանիշերի հեռանկարային գնահատականի բարձրացումը «կայուն» մակարդակի»:

Արդշինինվեստբանկի ֆինանսական հաշվետվությունների ամբողջական տարբերակը հասանելի է այստեղ:

Դիտում՝ 4971
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW