ՎՏԲ-Հայաստան Բանկը կատարելագործել է ինտերնետ-բանկինգի համակարգը

17.01.2014 | 16:33 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՎՏԲ-Հայաստան բանկն իր հաճախորդների հարմարավետության նպատակով կատարելագործել է ինտերնետ-բանկինգ համակարգը:

Այսուհետ համակարգի օգտագործողների համար ստեղծվել են նոր հնարավորություններ: Նրանք կարող են կատարել գործարքներ բազմարժութային քարտերով: Եթե նախկինում համակարգի միջոցով գործարքները հնարավոր էր կատարել միայն քարտի հիմնական հաշվից, ապա այժմ հասանելի են քարտի բոլոր 4 հաշիվները: Համակարգից օգտվողը կարող է առանձին տեսնել քարտին առկա հաշիվների մնացորդները, կատարել գործարքներ քարտի բոլոր հաշիվներով: Իսկ եթե տվյալ հաշվի վրա չկա բավարար գումար, համակարգը ավտոմատ կերպով փոխարկում է միջոցները քարտի այլ հաշիվներից, որտեղ առկա է դրական մնացորդ:

Ինտերնետ-բանկինգ համակարգում ընդլայնվել են նաեւ վարկերի մարման հնարավորությունները: Հաճախորդը կարող է ընտրել, թե վարկի հաջորդ մարումը գերազանցող գումարը ինչ նպատակով պետք է օգտագործվի` վարկի հիմնական պարտքի կամ տոկոսագումարի մարման, ինչպես նաեւ հնարավոր է վճարել միայն հիմնական պարտքի գումարը դրա նվազեցման նպատակով, եթե արդեն վճարված են վարկի հաշվարկված տոկոսները:

Պարզեցվել է կոմունալ վճարումների մեխանիզմը: Եթե նախկինում պահանջվում էր «Ռեգիոն» դաշտում մուտքագրել արժեք, այժմ կարելի է կատարել վճարումն առանց այդ դաշտը լրացնելու (բացառություն են կազմում հօգուտ Արմենտել-ի արված վճարումները): Բացի այդ, օպտիմալացվել են համակարգի միջոցով ավանդ ներդնելու եւ քարտ ստանալու հայտերը, իսկ կատարելագործված դիզայնը կօգնի ավելի հեշտ կողմնորոշվել ծառայությունների ընտրության հարցում:

ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է ինտերնետ-բանկինգի համակարգը 2013թ. փետրվարի սկզբին: Շնորհիվ այս ծառայության հաճախորդները կարող են հետեւել իրենց հաշիվներին եւ նրանց ցանկացած շարժին, ակնթարթորեն փոխանակել արտարժույթ, կատարել ինտերնետի, բջջային կապի, կոմունալ ծառայությունների վճարումներ, ներդնել եւ համալրել ավանդ, մարել վարկեր, ձեւակերպել ոչ միայն քարտային եւ ավանդային, այլ նաեւ վարկային հայտեր առանց բանկ այցելելու:

Համակարգին միանալու համար պետք է դիմել ՎՏԲ-Հայաստան Բանկի ցանկացած մասնաճյուղ եւ ձեւակերպել համապատասխան դիմում:

Դիտում՝ 3328
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW