Ֆինանսական համակարգի ակտիվների մեծությունը կազմում է ՀՆԱ-ի 74%-ը
28.12.2013 | 09:52 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ Photolutre

ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն ասել է, որ 2013 թ. ավարտվում է 6%-ից ցածր գնաճով, ինչը էներգակիրների սակագների փոփոխության, վերջինիս անուղղակի ազդեցությունների ներքո կարելի է համարել ձեռքբերում:
Արթուր Ջավադյանն այդ մասին ասել է 2013 թ. տարեմուտի ավանդական ընդունելության ժամանակ:
ԿԲ նախագահը տարվա ձեռքբերումների թվում նշել է նաեւ ֆինանսական համակարգի կայունության ամրապնդումը: Նա նշել է, որ համակարգը տարին ամփոփել է դրական արդյունքներով, իսկ հիմնական ցուցանիշների գծով ապահոված աճերի արդյունքում 2013 թ-ին տնտեսությունում շարունակվել է խորանալ իրական եւ ֆինանսական հատվածների ինտեգրումը:
Ֆինանսական համակարգի ակտիվների մեծությունը կազմում է ՀՆԱ-ի 74%-ը, իսկ վարկերի մեծությունը՝ 43%-ը, մինչդեռ 5 տարի առաջ՝ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի խորը փուլում, այս ցուցանիշները կազմում էին համապատասխանաբար 30% եւ 18%:
Վերջին 5 տարիների ընթացքում արձանագրվել է վարկերի կտրուկ աճ՝ 615 մլրդ դրամից այն հասել է 1 տրլն 700 մլրդ դրամի, 3-ից 4 տոկոսային կետով նվազել են վարկերի տոկոսադրույքները, մեծացել է ֆինանսական ծառայություններից օգտվելու հասանելիությունը, խորացել է տնտեսությունում ֆինանսական միջնորդությունը:
Արթուր Ջավադյանը նշել է, որ բանկերում ամրապնդվում է կորպորատիվ կառավարման մշակույթը, իսկ հասարակության մոտ՝ ֆինանսական գրագիտության եւ ֆինանսական ծառայություններից օգտվելու մշակույթը: Հասարակության մոտ մեծացել է ֆինանսական համակարգի նկատմամբ վստահությունը, ինչի արդյունքում ավանդների ծավալը 2008 թ-ի տարեվերջի 450 մլրդ դրամից այսօր հասել է 1 տրլն 450 մլրդ դրամի:
ԿԲ նախագահը խոսել է այս տարիներին ինստիտուցիոնալ նշանակության բարեփոխումների շարունակականության մասին: Վերջիններիս թվում նա նշել է ԱՊՊԱ համակարգի ներդրումը, որն այսօր սահուն կերպով լուծում է իր առաքելությամբ ստանձնած սոցիալական խնդիրները: Կենտրոնական բանկի ուշադրության կենտրոնում են գտնվել նաեւ կենսաթոշակային բարեփոխումները, որի շրջանակում ակտիվ բանակցություններ են վարվել միջազգային բարձր հեղինակություն ունեցող ակտիվների կառավարիչների հետ: Արդյունքում ֆրանսիական «Ամունդի» ընկերությունը «ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ» բանկի հետ համատեղ եւ ավստրիական «Ցե-Կվադրատ Ամպեգա» ընկերությունը գերմանական «Տալանքս» ընկերության հետ համատեղ հիմնադրել են կենսաթոշակային ֆոնդի ակտիվների կառավարիչներ, որոնց մուտքը հայկական շուկա մեծ ձեռքբերում է:

Վերջին լուրեր
28.03.2025 | 13:37 Նորություններ
27.03.2025 | 14:54 Նորություններ
Դեսպան. ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ընդհանուր տնտեսական բարգավաճմանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: